Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ընտանեկան խնդիրները տեղափոխե՞լ իրավունքի դաշտ. բանախոսը լքեց ասուլիսը (տեսանյութ)

Հասարակություն
brn

Համահայկական ծնողական կոմիտեի նախագահ Արման Բոշյանի կարծիքով՝ Ընտանեկան բռնության կանխարգելման մասին օրենքի նախագիծն ուղղված չէ ծառայելու իր նպատակին: Այն այլ նպատակների ծառայելու համար է դրվել շրջանառության մեջ. «Օրենքը ուղղված է ՀՀ-ում ստեղծել մեխանիզմ, որը թույլ է տալիս ոստիկաններին և սոցիալական աշխատողներին ներխուժել առողջ ընտանիք՝ առողջ երեխաներին հեռացնելու համար: Սա յուվենալ արդարադատության մայր օրենքն է»: Ըստ նրա՝օրենքը ընդամենը աշխատանք է ենթադրում հետևանքի դեմ։ «Բոլոր նրանք, ովքեր ասում են, որ օրենքը կապ չունի երեխաներին ընտանիքներից դուրս բերելու հետ, հասարակությանը մանիպուլացնում են»,- ասում է Բոշյանը: Հոգեբան Սամվել Խուդոյանի կարծիքով՝ ընտանիքի պրոբլեմները հաճախ հնարավոր է լինում հուզականորեն լուծել, և այն տեղափոխել իրավունքի դաշտ՝ ճիշտ չէ. «Ընտանիքներում փոքր պրոբլեմներ լինում են և հարցերը մինչև իրավական դաշտ մտցնելը կա ընտանեկան պրոբլեմների լուծման թերապիա, դրա վրա պետք է շեշտը դնել»: Բանախոսների նման մեկնաբանությունները ապատեղեկատվություն համարեց «Ընդդեմ կանանց բռնության» կոալիցիայի համակարգող Զարուհի Հովհաննիսյանը և լքեց «Հայելի» մամուլի ակումբում կազմակերպված ասուլիսը: Արման Բոշյանը պնդեց՝ իրենք հարցում են իրականացրել ծնողների շրջանում, ըստ որի՝ նրանք պատրաստ են բռնություններ կիրառել երեխաներին իրենցից «վերցնողների» նկատմամբ: