Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Անհապաղ այց «Փոքր Մհեր» կրթահամալիր

Պաշտոնական
MIP

2016 թվականի նոյեմբերի 28-ին տեղեկատվության հրապարակային աղբյուրներում տեղեկություններ են տարածվել այն մասին, որ «Փոքր Մհեր» կրթահամալիր պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենը պարբերաբար սպառնալիքներ և անպարկեշտ արտահայտություններ է հնչեցրել կրթահամալիրի սաների հասցեին՝ նվաստացնելով նրանց արժանապատվությունը: Երեխաների իրավունքների պաշտպանության և նրանց շահերի ապահովման նպատակով Մարդուիրավունքների պաշտպանի որոշմամբ սկսվել է սեփական նախաձեռնությամբ քննարկման ընթացակարգ ու իրականացվել է անհապաղ այց «Փոքր Մհեր» կրթահամալիր: ՄԻՊ աշխատակազմ