Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կարեն Կարապետյանը կմնա. Սերժ Սարգսյան (տեսանյութ)

Քաղաքականություն
hhk-2

Կարեն Կարապետյանը կգլխավորի կառավարությունը, եթե ՀՀԿ-ն վստահության  քվեն ստանա հաջորդ ընտրություններում։ Սերժ Սարգսյանը համագումարում հայտնել է, որ Կարեն Կարապետյանը կշարունակի իրագործել արդեն իսկ նախանշված ծրագիրը։  Սերժ Սարգսյանը հանրապետականների անունից վարչապետին ու կառավարությանը հայտնել է  անվերապահ աջակցություն: Իր ելույթում Սերժ Սարգսյանը մի քանի անգամ խոսել է  արդար եւ անբիծ ընտրությունների մասին։ «ԱԺ ընտրություններին շատ լուրջ ջանքեր ենք ներդրել, ու այդ նպատակով պատմական համաձայնության ենք եկել ընդիմության ու քաղաքացիական հասարակության հետ՝ ԸՕ առանցքային խնդիրների շուրջ: Մենք նպատակ ունենք անբիծ ընտրություններ անցկացնել: Մեզ անհրաժեշտ է այդպիսի վստահության քվե: Մենք առանց վարանելու առաջ ենք ընթանալու՝ բարեփոխումներն իրականություն դարձնելու համար: ՀՀԿ-ն ներկայանալեւ է լայն հեղինակություն վայելելող անհատների միջոցով, ու բոլորի հետ հավասար պայմաններում մրցելու ունակ գործիչների կուռ թիմով ու գրագետ համադրությամբ: Այդպիսով շատ ավելի մոտ կլինենք ՀՀ քաղաքացուն եւ միաժամանակ ավելի դինամիկ ու ճկուն՝ քաղաքական բանավեճում»,-ասել  է նա։ Անդրադառնալով տնտեսական ցուցանիշներին՝ նա նշեց, որ վերջին ինը տարում ըստ ԱՄՀ տվյալների՝ տնտեսության 32 տոկոս աճ՝ այդպիսով դիմագրավելով տնտեսական ցնցումներին. « Մենք ոչ միայն չդոփեցինք տեղում, այլ փոխեցինք տնտեսական կառուցվածքը ու էականորեն մեծացրինք արտահանումը ու կրճատեցինք ներմուծման ծավալները:  Այսօր արդեն 2.8 տոկսով բարձրացել է նվազագույն աշխատավարձը, զգալիորեն աճել են կենսաթոշակները` նախկին 12 000-ի փոխարեն այսօր 42 000 դրամն է գերազանցում : Մենք մեծացրինք արտաքին պարտքը, սակայն այն կատարեց իր հիմնական նպատակը՝ տնտեսությունը դիմագրավեց անբարենպաստ իրավիճակին, իրականացրեց հեռանկարային ծրագրեր, ինչպես օրինակ՝ Հյուսիս-Հարավ ճանապարհը, երկրի անվտանգության ապահովումը: Այդ միջոցները չեն վատնվել ընթացիկ ծախսերի վրա: ՀՀ-ն ռեկորդակիր է՝ ճգնաժամի հաղթահարման համար քաղաքական որոշումների առումով»: Նա նաեւ նշեց, որ հայկականը պետք է լինի լավագույնի հոմանիշը, բացի այդ՝ ՌԴ-ն ՀՀ դաշնակիցն է ու դրանով արդեն շատ բան է ասված՝ մեր հարաբերությոոնների խորացման մասին»: Ինչ վերաբերում է պաշտպանական ոլորտին, ապա Սերժ Սարգսյանը նշեց, որ Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը վատ չի սկսել իր աշխատանքը. «Մեր բանակի արդիականացման համար ոչ մի միջոց չենք խնայել, եւ մեր բանակը կարող է դառնալ մեր տնտեսության շարժիչ ուժը»: