Մահացել է Ֆիդել Կաստրոն
91 տարեկան հասակում մահացել է Կուբայի երկարամյա ղեկավար Ֆիդել Կաստրոն, որը երկիրը ղեկավարել է 50 տարի։ Այդ մասին տեղեկացրել է նրա եղբայրը՝ Կուբայի ներկայիս ղեկավար՝ Ռաուլ Կաստրոն։ Տեղեկատվությունը՝ BBC-ի ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՀԵՌԱԳԻՐ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Կուբայի պետական խորհրդի նախագահ, Նախարարների խորհրդի նախագահ Ռաուլ Կաստրո Ռուսին՝ եղբոր՝ Ֆիդել Կաստրո Ռուսի մահվան կապակցությամբ, ցավակցություն ու զորակցություն հայտնել նրան և Կուբայի բարեկամ ժողովրդին: «Ֆիդել Կաստրոյի դերն ու նշանակությունը Կուբայի նորագույն պատմության մեջ, իրոք, դժվար է գերագնահատել: Սա ծանր կորուստ է Կուբայի ժողովրդի համար, որն անկեղծ հարգանք ու սեր է տածում նրա հանդեպ: Իր գաղափարներին և սկզբունքներին մինչև վերջ հավատարիմ մնալով և պահպանելով իրեն բնորոշ խիզախ ու վեհ կեցվածքը՝ Ֆիդել Կաստրոն շարունակելու է ոգեշնչել և առաջնորդել կուբացիների նորանոր սերունդներին»,-ասված էցավակցական հեռագրում: