Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Փոփոխություններ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունում

Քաղաքականություն
83a90c64971b49a79f32928d9c14b144

Այսօր տեղի է ունեցել Ազատ դեմոկրատներ կուսակցության վարչության նիստ, որի ընթացքում քննարկվել են ներկուսակցական հարցեր, ՀՀ ներքաղաքական և արտաքին քաղաքական խնդիրներին, ինչպես նաև առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցերի լայն շրջանակ: Կուսակցության վարչությունն այսօր նաև ընտրել է կուսակցության փոխնախագահ և մամուլի խոսնակ: Ազատ դեմոկրատներ կուսակցության փոխնախագահ է ընտրվել վարչության անդամ Անժելա Խաչատրյանը, իսկ մամուլի խոսնակ՝ Սոնա Մինասյանը: Այս մասին հայտնում է Ազատ դեմոկրատներ կուսակցության լրատվական ծառայությունը։ Հիշեցնենք, որ կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը երեկ տեղեկացրել էր իր հրաժարականի մասին։