Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մարդիկ լքում են տները՝ միայն անձնագրերը վերցնելով

Քաղաքականություն
92642284_mediaitem92642283

Իսրայելի Հայֆա  քաղաքից անտառային  հրդեհների պատճառով տարհանվել են տասնյակ հազարավոր քաղաքացիներ : Հրդեհները սկսվել են Երուսաղեմի մոտակայքում գտնվող Նեվե­ Շալոմ բնակավայրից դեռևս նոյեմբերի 22­ին, սակայն կրակը շարունակվում է տարածվել քամու պատճառով։ Նոյեմբերի 24-­ին արդեն Հայֆայի իշխանությունները 50 հազար մարդու տարհանման որոշում են կայացրել: Մարդիկ առավոտյան դուրս են եկել տներից՝  հասցնելով վերցնել միայն իրենց անձնագրերը։ Կրակի դեմ պայքարի գործում ներգրավվել է նաև իսրայելական բանակը: Բնական աղետի դեմ պայքարի գործում մի շարք պետություններ Իսրայելին օգնություն են առաջարկել, այդ թվում` Կիպրոսը, Խորվաթիան, Թուրքիան և Ռուսաստանը: bbc.com