Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Էդ.Նալբանդյանը Մադագասկարում հանդիպել է Կամերունի ԱԳ նախարարի հետ

Պաշտոնական
7008_hq

Մադագասկարի մայրաքաղաքում ընթացող ՖՄԿ նախարարական համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ իր գործընկեր, Կամերունի արտաքին գործերի նախարար Լեժեն Մբելլայի հետ: Հանդիպման ընթացքում նախարարները քննարկեցին երկկողմ հարաբերությունների զարգացման, կրթության, մշակույթի ոլորտներում համագործակցության հաստատամանը վերաբերող հարցեր: Կարևորվեց միջազգային կազմակերպությունների շրջանակում համագործակցության սերտացումը: Նախարարներն անդրադարձան Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության օրակարգային հարցերին: