Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Topfinding.com ընտրություն կատարեք լավագույն առաջարկներից

Բիզնես
1-22

«Topfinding.com»  կայքը սպառողներին է ներկայացնում Հայաստանում գործող ֆիրմաների մասին պատմող ծրագրի շարք։ Ներկայացվող տեղեկատվությունը կօգնի կատարել նպատակաուղղված ընտրություն։ «Ա-2» ՍՊԸ-ն կազմավորվել է 1990թ.՝ «ԱԳԱՏ» գիտահետազոտական ինստիտուտի բազայի հիման վրա, որը նախկին ԽՍՀՄ տարածքում առաջատարներից մեկն էր ռազմական սարքավորումների նախագծման և արտադրման բնագավառում։ Ընկերության հիմնական գործունեությունն է՝ էներգոռեսուրսների չափիչ սարքերի, ինչպես նաև ցանկացած էլեկտրոնային սարքավորումների նախագծումը և արտադրությունը։ Իր գործունեության տարիներին ընկերությունը նախագծել և արտադրել է էլ.էներգիայի էլեկտրոնային հաշվիչներ, գազի էլեկտրոնային ծախսաչափեր, գազի էլեկտրոնային ճշտիչներ, գազի էլեկտրոնային ուլտրաձայնային հաշվիչներ, ջրի ուլտրաձայնային հաշվիչներ, գազի և հոսանքի հաշվիչների ստուգաչափման և կարգաբերման կայանքներ, էլ. էներգիայի և գազի ավտոմատացված հսկման և հաշվառման համակարգեր (АСКУЭ) ևայլն։a2-logo Վերոնշյալ հաշվիչ սարքերը հաջողությամբ շահագործվում են ՀՀ, ԼՂՀ, ՌԴ և Վրաստանի տարածքներում։ Այժմ կազմակերպությունով հետաքրքրված են Ղազախստանի Հանրապետությունից՝ իրենց տարածքում համատեղ արտադրություն կազմակերպելու նպատակով, իսկ վերջերս «Ա-2» ՍՊԸ-ի հաշվիչները ստացել են համապատասխանության սերտիֆիկատ Ղազախստանի Հանրապետությունում։ Ներկա պահին ընկերությունում աշխատում են բարձր որակավորում ունեցող  42 աշխատակից, հիմնականում՝ ինժեներներ և ծրագրավորողներ։ Ընկերության քաղաքականությունն է՝ առավելագույնս ավելացնե լաշխատատեղեր և ողջամտորեն ընդլայնել տեղական արտադրության ծավալները։ Այդ իսկ պատճառով, «Ա-2» ՍՊԸ-ի արտադրանքների բոլոր հանգույցները կազմակերպվում և իրականացվում են տեղում, սեփական ուժերով, ինչի շնորհիվ արտադրանքը շատ մրցունակ է։ Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, փող.Շրջանային 2/2 Հեռ․(+37410) 77 01 81,  (+37491) 43 25 30 2 «Գոլդֆիշ» ծովամթերքի մասնագիտացված խանութը բացվել է 2015թ.նոյեմբերի 1-ին:  Շատ կարճ ժամանակահատվածում ճանաչվել է որպես բարձրորակ ծովամթերքի խանութ:  «Գոլդֆիշ» խանութն առաջարկում է ծովամթերքի ամենամեծ տեսականին Հայաստանում: Ներմուծում է՝  ՌԴ-ից, այլ երկրներից։ Տեսականին թարմացվում է շաբաթը երեք անգամ։  Ընդունվում են ապրանքատեսակների պատվերներ, որոնք իրականացվում են երկու օրվա ընթացքում։ Խանութում գործում է առաքման համակարգ, հաճախորդի ցանկության դեպքում մատուցվում է պատրաստի ուտեստ: Խանութի կարևորագույն սկզբունքն է՝ «Միշտ թարմ և լայն տեսականի»։ Հասցե՝  Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, պող. Մաշտոց 7/11 Հեռ․ +374-10-535090, +374-99-535090 region-capture «IPLAST» բժշկական և վիրաբուժական պարագաներ արտադրող ընկերությունը հիմնադրվել է  2013 թվականին, Երեւանում` նպատակ ունենալով դառնալ արտադրող և արտահանող առաջատար ընկերություն տարածաշրջանում: «IPLAST» LLC-ն դինամիկ զարգացող ընկերություն է, որը ջանք չի խնայում աշխարհի հիվանդանոցներին և մանրածախ առևտրի խանութներին մատակարարելու վերքերի բարձրորակ խնամքի պարագաներ: Մենք աջակցում ենք դեղատներին, հիվանդանոցներին, ամբուլատոր վիրաբուժական կենտրոններին, կլինիկական լաբորատորիաներին, վիրաբուժական գրասենյակներին`  կենտրոնանալու հիվանդի խնամքի վրա՝ նվազեցնելով ծախսերը և,  միաժամանակ, բարձրացնելով արդյունավետությունն ու բարելավելով որակը: Մեր բոլոր ապրանքատեսակները պատրաստված են  100%-անոց հսկողությամբ՝ AQL (որակի ընդունված սահմաններ) ստանդարտներով: Մենք առաջիկայում կստանանք միջազգային ստանդարտի հավաստագրումներ՝  ISO 13485:2003, ISO 9001:2008, որոնք կկառավարեն ընկերության բոլոր ոլորտների գործառույթները և կխթանեն կառավարիչներին լինելու է՛լ ավելի նվիրված, հետևելու, որ որակի մակարդակը մշտապես համընկնի որդեգրված ստանդարտներին: Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն,  ք. Երևան, փող. Սարյան 20 Հեռ․՝  +374 (11) 988-000, +374-77-445575 TF զեղչի քարտի օգնությամբ կարող եք ստանալ առնվազն 10% զեղչ նշյալ ֆիրմաներում: 3 Այլ ակցիաների շրջանակներում արդեն զեղչված տեսականու դեպքում հատուկ TF քարտապանների համար կկիրառվի 1-3% լրացուցիչ զեղչ։ TF զեղչի քարտեր ձեռք բերելու կամ ավելին իմանալու համար կարող եք զանգել՝ +374 91 916916, կամ գրել [email protected] էլ.փոստին։