Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ուրարտուն» չդիմացավ «Տեմպի» հաղորդաց տեմպին

Սպորտ
gago1-1

Երեւանի «Ուրարտու» բասկետբոլի թիմը, որը մասնակցում է Ռուսաստանի բասկետբոլի Սուպերլիգայի 1-ին դիվիզիոնի առաջնությանը, կրկին անհաջողության է մատնվել: Այսօր մեր բասկետբոլիստները Սվերդլովսկի մարզի Ռեւդա քաղաքում մրցել են տեղի «Տեմպ» թիմի հետ: Այս անգամ «Ուրարտուն» ձախողվեց առաջին խաղակեսում՝ 19:31: Մերոնք չնայած 2-3-րդ խաղակեսերում առավելության հասան մրցակցի նկատմամբ (15:11, 22:20), սակայն չորրորդում կրկին տեղի տվեցին եւ ի վերջո պարտվեցին 71:88 հաշվով: Այդպիսով, «Ուրարտուն» 9 խաղից հետո վաստակել է 9 միավոր եւ շարունակում է եզրափակել Ռուսաստանի առաջնության աղյուսակը: Հաջորդ խաղը մեր թիմը կանցկացնի դեկտեմբերի 7-ին: Այդ օրը Երեւանում մենք կհյուրընկալենք Իժեւսկի «Ռոդնիկին», որը 7 խաղում տարել է երկու հաղթանակ եւ այժմ զբաղեցնում է 9-րդ տեղը: