A
A
Վիրուսներն են «ակտիվացել» (տեսանյութ)
Հանրապետությունում նկատվում է վիրուսային վարակների աշխուժացում։ «Կապ չունի սուր շնչառական է, աղիքային , բոլոր դեպքերում այս ժամանակաշրջանը համարվում է վիրուսների աշխուժացման ժամանակահատված: Բնական միջավայրը, շրջապատը նպաստում է, որպեսզի վիրուսները զարգանան»,-ասում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի խորհրդական, իմունականխարգելման ազգային ծրագրերի ղեկավար Գայանե Սահակյանը։ Նա, սակայն, միաժամանակ, շեշտում է, Հայաստանում համաճարակային վիճակը կայուն է: