Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանի նարդիստները խաղարկել են տարվա գլխավոր մրցանակները

Սպորտ
sport-nardi

Երեւանում կայացել է Հայաստանի նարդու առաջնությունը, որը նվիրվել է նարդու հանրապետական ֆեդերացիայի հիմնադրման 25-ամյակին: Ինչպես տեղեկացնում է  մրցաշարի գլխավոր հովանավոր «Վիվառո» ընկերության պաշտոնական կայքը, կարճ խաղաձեւում հաղթող է ճանաչվել Էջմիածնի ներկայացուցիչ Կարապետ Այվազյանը: Երկար խաղաձեւում չեմպիոնի կոչումը նվաճել է Նշան Թորոսյանը, որը եզրափակիչում առավելության է հասել Արթուր Մուրադյանի նկատմամբ: Երրորդ տեղը գրավել է մարզական լրագրող Ռազմիկ Ավագյանը: Զույգերով մրցաշարում լավագույն է ճանաչվել Գագիկ Ղարիբյան - Տիգրան Օհանյան զույգը: Թիմային առաջնությունում հաղթել է «Նոր հայեր» թիմը: