Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մագնուս Կառլսենը դարձյալ չգտավ հաղթանակի ուղին

Սպորտ
gag

Նյու Յորքում շարունակվում է շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման մրցախաղը: Յոթերորդ պարտիայում աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենը չնայած հանդես եկավ սեւ խաղաքարերով, սակայն հենց սկզբից տիրեց նախաձեռնությանը: Թվում էր, որ շախմատասերներին կրկին անգամ սպասվում է երկարատեւ ու անզիջում պայքար: Սակայն միջնախաղում նորվեգացի գրոսմայստերը թույլ տվեց որոշակի անճշտություններ եւ նախաձեռնությունն արդեն անցավ Սերգեյ Կարյակինին: Ռուսաստանցի գրոսմայստերը փորձեց իրացնել զինվորի առավելությունը, բայց դա նրան այդպես էլ չհաջողվեց: 33-րդ քայլից հետո կողմերը հաշտություն կնքեցին: Այդպիսով, յոթ պարտիայից հետո մրցախաղում հաշիվը հավասար է` 3,5:3,5: Ութերորդը մրցախաղը կկայանա այսօր: Սպիտակներով հանդես կգա Մագնուս Կառլսենը, որը երբեք այսքան երկար ժամանակ չէր անցկացրել առանց հաղթանակի: