Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ծառայողական մեքենաներին ավելի շատ գումար է գնում, քան սահմանամերձ գյուղերին (տեսանյութ)

Քաղաքականություն
nikol-bagratyan

ԱԺ-ում այսօր 2017թ. պետական բյուջեի քննարկմանը ՀԱԿ խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանն իր ելույթում նկատեց՝ թեեւ իշխանությունները շատ են խոսում ռազմաարդյունաբերության մասին, սակայն այդ բառը բյուջեի նախագծում հազիվ գտավ. «Գտա, այն էլ պոիսկով, այն էլ ինչ-որ մի ծրագրի 13 մլն հատկացման մեջ, որը կարող է առնչություն ունենալ ռազմաարդյունաբերությանը»: Նա նշեց, որ այս տարի վեց տոկոսի սպառման անկում ենք ունեցել. «Կառավարությունը 31 մլրդ ռեալ տնտեսությունից հանել է, տվել ոստիկանությանը, խոսքը այդ չարաբաստիկ արագաչափերի ու տեսախցիկների մասին է, որը դարձել է արտաբյուջե, մի մասն էլ գնացել է օֆշոր: Ամեն անգամ ասում ենք ու ամեն անգամ դա վիճաբանության թեմա է դառնում՝ ոչ տուժածների թիվը, ոչ երթևեկության խախտումների քանակը բոլորովին առնչություն չունեն այդ տեսախցիկների ու արագաչափերի հետ»: Պատգամավորը նկատեց, որ Կառավարությունը ծառայողական մեքենաներին երկու հարյուր մլն-ով ավելի շատ փող է տալիս, քան սահմանամերձ գյուղերին. «Երեւանի քաղաքապետարանի Տրանսպորտի վարչության պետն ինչո՞ւ է ծառայողական մեքենայով շրջում. էդ մարդու աշխատանքը երթուղայինի, ավտովբուսի մեջ է, իսկ նա ծառայողական մեքենայով է գնում: Թող նստի ավտոբուս, երթուղային, տեսնի՝ մարդիկ ոնց են գնում, գալիս: Ծառայողական մեքենաների համար պետք է անցկացվի մրցույթ, լինի տենդեր, նրանց երեխեքը դրանցով չգան քեֆի, կամ ընտանիքի անդամները չգնան խանութ: Ի դեպ, իմացել եմ բանկեր կա, որ հուղարկավորության ծառայության վարկավորում են անում: Եթե դա շարունակվի, ապա նման վարկերի կտրուկ աճ կունենանք»: