Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նաիրիտցիները գրոհել էին կառավարության 3-րդ մասնաշենք (տեսանյութ)

Կարևոր լուրեր Տնտեսություն
naxarar-nkar

«Նաիրիտ» գործարանի աշխատակիցները աշխատավարձերի վճարման պահանջով այսօր առավոտից պաշարել էին Կառավարության 3-րդ մասնաշենքը։ 260-ից ավելի աշխատակից չի ստացել 5-6 ամսվա աշխատավարձ։ Բողոքավոր նաիրիտցիների խոսքը լսեց Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը։ «Խնդիրը կա, խնդիրը պիտի լուծվի։ Խնդիրը միայն մեր նախարարությունով երբեք չի լուծվի։ Անհրաժեշտ են բոլոր նախարարությունների քննարկումները, դրանք գնում են։ Ես հիմա որևէ բան ձեզ չեմ հորդորում, չեմ վստահեցնում, չեմ ուզում որևէ կերպ ստել, երբ կլինի որոշումը, դուք անմիջապես կիմանաք։ Դա կլինի վաղը, կլինի մի շաբաթ հետո, չեմ կարող ասել»,- անկեղծացավ նախարար Մանուկյանը։ Իսկ Կառավարությունը գիտի՞, թե որտեղից կարելի է Նաիրիտի աշխատակիցների աշխատավարձերը վճարել, նախարարը պատասխանեց. «Եթե ես կարողանայի պատկերացնել, ես հստակ պատասխան կտայի նաիրիտցիներին։ Խաբելու և մերկապարանոց հայտարարություն անելու ցանկություն չունեմ»։ Կառավարությունը բաց մրցույթ է հայտարարել «Նաիրիտ» գործարանի վերագործարկման համար։ Շահագրգիռ ընկերությունները մինչև եկող տարվա հունվարի 20-ը ժամանակ ունեն հայտեր ներկայացնելու։ Նախարարի խոսքով՝ մինչ այս պահը որևէ ընկերություն չի դիմել գործարանն աշխատեցնելու ծրագրով։ Նախարար Մանուկյանի հետ հանդիպումից հետո նաիրիտցիներից երեքն ուղևորվեցին Նախագահական նստավայր՝ հանդիպելու նախագահի Վերահսկողական ծառայության պետ Ֆելիքս Ցոլակյանի հետ։ Մանրամասները՝ տեսանյութում