Մեդվեդեւը չէր «Ռուսիանո»-ի հեղինակը, այլ Կարապետյանը. panorama.am (տեսանյութ)
Երեկ ռուսական լրատվամիջոցներով տարածված տեղեկությունը, թե ԵՏՄ միջկառավարական խորհրդի նիստում ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հումորային ռեպլիկ է արել՝ առաջարկելով «ամերիկանո»-ն անվանափոխել «ռուսիանո»-ի, պարզվեց թյուրիմացություն է եղել: Իրականում, ինչպես պարզել են բլոգերները, այդ «ռուսիանո» անվան առաջարկությունը հնչեցրել է Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը: Նիստի արդյունքներով փաստաթղթերի ստորագրումից, երբ Մեդվեդևը գովել է բելառուսցի գործընկերներին՝ իրենց «բացառիկ կառուցողական» պահելու համար, ի պատասխան Բելառուսի վարչապետ Անդրեյ Կոբյակովը ասել է, որ դրա պատճառը եղել է սուրճը։ «Կոբյակովն ասում է՝ ինձ տվեք ամերիկանո։ Դա քաղաքականապես ոչ կոռեկտ է հնչում», -արձագանքել է Մեդվեդևը՝ առաջարկելով գործընկերներին անվանափոխել սուրճը։ Հենց այդ ժամանակ Հայաստանի վարչապետը, ինչպես երևում է տեսանյութում, հնչեցրել է «ռուսիանո» բառը: panorama.am
А «руссиано»-то кофе предложил назвать не Медведев, а кто-то из делегации Армении. :-) pic.twitter.com/Sh2odloBq8
— Рустем Адагамов (@adagamov) November 17, 2016