Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

P. S. ռետրո. Գագիկ Հարությունյանն իրեն զգում է միանգամայն լեգիտիմ (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
72tkd6ZZeg4

18 տարի առաջ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը խոսում էր՝ Հայաստանին օդ ու ջրի նման ինչ է անհրաժեշտ. «Առաջինը՝ ստեղծել անկախ դատական համակարգ, սա հարցերի հարցն է, ստեղծել իշխանություն, դատական իշխանություն, որն այսօր գոյություն չունի»: Պարոն Հարությունյանը «Հետգրություն» հաղորդմանն էր հյուրընկալվել 1998-ի նախագահի ընտրություններից որոշ ժամանակ հետո: Այդ ժամանակ նա արդեն մերժել էր նախագահի ընտրություններն անվավեր կամ մասնակի անվավեր ճանաչելու ընդդիմադիր գործիչների երկու դիմում: Իշխանությանն էլ է բաժին հասել Գագիկ Հարությունյանի մերժումներից. «Եղել է 4 դեպք, երբ մերժվել է նախագահի դիմումը գործը քննության ընդունելու առնչությամբ»: Սահմանադրական դատարանի նախագահը հասկացնում է, որ գործող Ընտրական օրենսգրքով ժողովրդավարական ընտրություններին շատ կսպասենք: Սակայն ինքը չի փոշմանում, մասնավորապես, 1996-ի ընտրություններն անվավեր չճանաչելու համար. «Եթե այսօր էլ ես այդ որոշումը ստորագրեմ, կստորագրեմ նույն որոշումը»: Պարոն Հարությունյանը նկատում է, որ քաղաքացին դեռեւս չի փայլում ընտրություն կատարելու գիտակցությամբ, նա նույնիսկ կարգին չգիտի, թե որն է Սահմանադրական դատարանի դերը։ Հեռուստադիտողներին այս մարդու աշխատանքը չի գոհացնում, չունենալով իրավաբանի դիպլոմ՝ համապետական երկու ընտրությունների բողոք մերժելուց հետո իրեն զգում է միանգամայն լեգիտիմ: 1998-ից հետո Գագիկ Հարությունյանը եւ իր ղեկավարած կառույցը լեգիտիմ է ճանաչում համապետական 4 կեղծված ընտրություն: Այսօր էլ նա շարունակում է ղեկավարել Սահմանադրական դատարանը: