Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Յեսպեր Բլումքվիստը հավատում է Հենրիխ Մխիթարյանին

Սպորտ
henrix

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստ Յեսպեր Բլումքվիստը խոսելով Հենրիխ Մխիթարյանի տեղափոխման մասին, ասել է, որ հայազգի կիսապաշտպանը ունի բոլոր հատկանիշները թիմի առաջատար խաղացողը դառնալու համար: «Մանչեսթեր Յունայթեդը» մեծ ակումբ է, եւ ոմանցից երկար ժամանակ է պահանջվում, որպեսզի հարմարվեն թիմի խաղաոճին:  Միգուցե դրա կարիքը ունի նաեւ Հենրիխ Մխիթարյանը: Մենք բոլորս լավ գիտենք, թե ինչի է ընդունակ նա: Իմ կարծիքով, երբ որ Հենրիխը վերջնականապես կհարմարվի նոր պայմաններին, ապա այն ժամանակ մենք կտեսնենք բարձր մակարդակի ֆուտբոլ նրա կատարմամբ», - ասել է շվեդացի նախկին ֆուտբոլիստը, որը երեք խաղաշրջան հանդես է եկել «Մանչեսթեր Յունայթեդում»: