A
A
Ժամը 23.00-ի դրությամբ ձյուն է տեղում Ամասիայում, Ստեփանավանում և Տաշիրում
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 16-ի ժամը 23.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: Տավուշի մարզում, Սյունիքի մարզի Գորիս, Կապան, Քաջարան և Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքներում առկա է մառախուղ: Շիրակի մարզի Ամասիա գյուղում, Լոռու մարզի Ստեփանավան և Տաշիր քաղաքներում տեղում է ձյուն: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Լարսի անցակետը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, իսկ բեռնատար ավտոմեքենաների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում: ԱԻՆ