Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մագնուս Կառլսենի համար լավագույն պաշտպանությունը հարձակումն է

Սպորտ
sport-chess-karlsen

«Մրցակիցը լավ խաղաց, սակայն ես դրանից հուսահատված չեմ: Կարծում եմ, որ չեմպիոնի տիտղոսը պահպանելու համար ճիշտը հարձակվելն է, քան՝ պաշտպանվելը», - այս գիշեր Նյու Յորքում կայացած շախմատի աշխարհի չեմպիոնական մրցախաղի 4-րդ պարտիայից հետո ասել է Մագնուս Կառլսենը: Հանդիպումը տեւել է մոտ 6 ժամ: Սեւերով հանդես եկող նորվեգացի գրոսմայստերն ակտիվ գործողություններով կրկին փորձել է առավելություն ստանալ, սակայն ռուսաստանցի գրոսմայստեր Սերգեյ Կարյակինն անթերի է պաշտպանվել եւ 94-րդ քայլին մրցակցին ստիպել է խաղաղ դաշն կնքել: Մրցախաղի հաշիվը դարձավ 2:2: Հաջորդ, հինգերորդ պարտիան, կկայանա նոյեմբերի 17-ին: Սպիտակներով հանդես կգա աշխարհի գործող չեմպիոնը: Նշենք, որ մրցախաղը բաղկացած է 12 պարտիայից: Ոչ-ոքիի դեպքում հաղթողը կորոշվի թայ-բրեյքում: