Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հենրիխ Մխիթարյանը 105-րդ երկրի պատվիրակն է Անգլիայում

Կարևոր լուրեր Սպորտ
sport-mxitaryan

Անգլիական «Միրոր» թերթը հայտնում է, որ Անգլիայի ֆուտբոլի պրեմիեր լիգայի հիմնադրումից սկսած երկրի ուժեղագույն խմբում հանդես են եկել 105 երկրների ֆուտբոլիստներ: Վերջին երկիրը, որը խաղացող է գործուղել «մառախլապատ ալբիոն», Հայաստանն է: Հիշեցնենք, որ մեր հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը անցած ամռանը Դորտմունդի «Բորուսիայից» տեղափոխվել է «Մանչեսթեր Յունայթեդ»: Պրեմիեր լիգայում այժմ սպասում են 106-րդ երկրի ներկայացուցչին: Թեկնածուները երկուսն են: Ինչպես նշում է լրատվամիջոցը, լիգայում հանդես եկող «Սաութհեմփթոնն» առաջիկա ձմռանը ցանկանում է ձեռք բերել Լյուքսեմբուրգի հավաքականի պաշտպան Լորան Յանսին կամ Կյուրասաոյի ֆուտբոլիստ Ջերեմի Պիեին: Այդ երկու երկրները մինչ այսօր ներկայացուցիչ չեն ունեցել պրեմիեր լիգայում: