Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԵՄ ռազմական կոմիտեի նախագահի հետ քննարկվել է իրավիճակը շփման գծում

Պաշտոնական
sahman-nkar-1

Նոյեմբերի 11-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը Բրյուսելում հանդիպել է Եվրոպական Միության ռազմական կոմիտեի նախագահ, գեներալ Միխայիլ Կոստարակոսի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Եվրոպական Միության հետ Հայաստանի Հանրապետության ռազմական համագործակցության հեռանկարները: Եվրոպական Միության ներկայացուցիչը տեղեկացրել է միջազգային խաղաղարար և կայունության հաստատման առաքելություններին գործընկերների մասնակցության հնարավորությունների և ձևաչափի մասին։ Զրույցի ընթացքում Դավիթ Տոնոյանը Միխայիլ Կոստարակոսին է ներկայացրել հայ-ադրբեջանական սահմանագոտում և ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում տիրող իրավիճակը: Կողմերը կարծիքներ են փոխանակել նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերի վերաբերյալ։ ՊՆ