Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ավելի կարեւոր է, թե ով կլինի Թրամփի օգնականը. Արա Պապյան (տեսանյութ)

Քաղաքականություն
Ara-Papyan

ԱՄՆ  ընտրություններից հետո նախագահ  ընտրված Դոնալդ Թրամփի ղեկավարմամբ աշխարհը փոխվելու է.  «Դեպի լավը,  թե վատը, պետք է սպասել:  Բայց ես լիահույս եմ, որ Հայաստանի առումով դեպի լավը:  Թամփը մի քիչ անկանխատեսելի է, դրա մեջ հնարավոր է նաեւ հետաքրքիր զարգացումներ մեզ համար»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց  «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար,քաղաքագետ Արա Պապյանը: Նրա խոսքերով՝  այս պահին հրատապ եւ կարեւոր չէ Հայոց ցեղասպանության ճանաչումը, այս պահին ավելի կարեւոր է ճանաչումից անցնել  փոխհատուցումների: Քաղաքագետը չի կարծում, որ  ԼՂՀ-ի հարցում   հայ-ամերիկյան հարաբերությունները փոփոխության կենթարկվեն, քանի որ  որոշակի  կայուն գիծը պահպանվելու է.  « ԱՄՆ-ն եռանախագահներից մեկն է  լինելու  եւ փորձեր կանի նախաձեռնություններով հանդես գալ: Չնայած  Թրամփն ինքն է խոստովանել, որ  տեղյակ չէ  Արցախի, Ղարաբաղյան հակամարտության  հարցերից: Այս պահին ավելի կարեւոր է, թե ով կլինի Թրամփի օգնականը եւ կսովորեցնի ինչպես աշխատել»: Բակո Սահակյանի շնորհավորանքն էլ, ըստ Արա Պապյանի,  որեւէ դեր չի խաղա, դա  կդիտվի որպես մասնավոր շնորհավորանք, այլ  ոչ թե պետական: Իսկ  Ռուսաստանի ոգեւորությունը Դոնալդ Թրամփի ընտրվելու հետ կապված կապում է նրա հետ, որ հույսեր են կապում, թե ԱՄՆ նախագահը պատժամիջոցները կդադարեցնի: Անդրադառնալով Ադրբեջանի կողմից անցկացվելիք զորավարժություններին, «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավարը այն մտահոգիչ համարեց՝ նշելով, որ այս կերպ փորձում են ուժային մեթոդներով խնդիրներ լուծել. «Սակայն Ադրբեջանը չի կարող»,- ավելացրեց Արա Պապյանը: Մանրամասները՝ տեսանյութում