Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինովացիոն նոր լուծումներ՝ Թվիթերի և Ֆեյսբուքի օգտատերերի համար (տեսանյութ)

Հասարակություն
Region-Capture1-4

Թվիթերի և Ֆեյսբուքի օգտատերերի համար կստեղծվի նոր հավելված, որը հնարավորություն կտա վերջիններին՝ ծանոթանալ իրենց հետաքրքրող նորություններին: Նախագծի հեղինակները Ինովացիոն լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնի ուսանողներն են: «Մենք ցանկանում ենք թվիթերի և ֆեյսբուքի իրենց էջերից ստանալ իրենց մասին ինֆորմացիա և ներկայացնել առաջարկներ, որոնք հավանաբար կհետաքրքրեն նրանց»,- «Ա1+»-ի հետ զրույցում նշեց կենտրոնի ուսանող Անդրանիկ Սարգսյանը: 2014թ.-ին ստեղծված Ինովացիոն լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնն այսօրվանից կգործի ԵՊՀ-ում և սկսնակ թիմերին ու ծրագրավորողներին տեղեկատվական տեխնոլոգիաների ասպարեզում իրենց գաղափարներն իրագործելու հնարավորություն կտա: Մանրամասները՝ տեսանյութում: