Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԵՄ-ն կաջակցի Հայաստանի գիտությանը (տեսանյութ)

Հասարակություն
svit

Հայաստանում Եվրամիության հետազոտությունների եւ նորարարությունների՝ «Հորիզոն-2020» ծրագրի իրազեկվածությունը բարձրացնելու նպատակով այսօր Երևանում անցկացվեց ծրագրին նվիրված գիտաժողով: 2016 թվականի մայիսին Բրյուսելում ստորագրվել է ծրագրին Հայաստանի ասոցացված անդամակցության մասին համաձայնագիրը, ինչը մեր երկրի գիտահետազոտական ինստիտուտներին, համալսարաններին, փոքր եւ միջին ձեռնարկություններին եւ անհատ գիտնականներին հնարավորություն կտա լիարժեքորեն օգտվել ծրագրի բոլոր հնարավորություններից՝ ԵՄ անդամ պետությունների համար նախատեսված պայմաններով: Գիտաժողովի բացմանը ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ կրթության եւ գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը, Հայաստանում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին, ՀՀ ԳԱԱ փոխնախագահ Յուրի Շուքուրյանը: «Հորիզոն-2020» ծրագրի ընդհանուր բյուջեն մոտ 80 միլիարդ եվրո է:  ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի գիտական քաղաքականության վարչության պետ Վարդան Սահակյանն իր խոսքում նշեց, որ ծրագիրը նախատեսում է ֆինանսավորել նաեւ մասնավոր գիտական նախագծերը. «Գիտության ֆինանսավորումը տեղի է ունենում երեք հիմնական ձևերով՝ առաջինը՝ բազային ֆինանսվորում, երկրորդը՝ նպատակային, եւ երրորդը՝ թեմատիկ: Բազայինով ֆինանսավորվում են միայն պետական գիտական ծրագրերը, մյուս՝ նպատակային եւ թեմատիկ ֆինանսավորմամբ աջակցություն է ցուցաբերվում մասնավոր սեկտորին:  Ներկայումս ֆինանսավորված 12 ծրագրից 5-ը մասնավոր սեկտորի ծրագրեր են»,-նշեց նա: