Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ովքեր կխուսափեն դաշինքներից, իրենց երեսը ցույց կտան». Օսկանյան (տեսանյութ)

Քաղաքականություն
Oskanyan

«Եթե համախմբումն ընտրությունների գնա առանձին, ցուցակը գլխավորելու եմ ես։ Եթե գնանք դաշինքով, ես անձամբ պատրաստ եմ անձնական հավակնություններս դնել մի կողմ և առաջ շարժվել ըստ քաղաքական նպատակահարմարության»,- այսօր հայտարարեց «Համախմբում» կուսակցության առաջնորդ Վարդան Օսկանյանը։ ԲՀԿ-ի հետ ցուցակով գնալու մասին նա ասաց, որ ոչինչ չեն բացառում, և ընդհանրապես, որևէ քաղաքական ուժի հետ, իշխանականից բացի, դաշինքը չեն բացառում։ Կա՞ Գագիկ Ծառուկյանի վերադարձի կարիքը. Օսկանյանի պատասխանը հետևյալն է. «Կփորձեմ խուսափել այդ հարցից, բայց ասեմ, որ նրա հետ բավարար ճանապարհ ենք անցել, և ես չեմ փոշմանել»։ Մենք ուզում էինք խաղաղ ճանապարհով իշխանափոխություն անել. հավելում է Օսկանյանը. «Ովքեր կխուսափեն դաշինքներից, իրենց երեսը ցույց կտան, թե ինչ նպատակների են ծառայում»։