Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինչ եղավ, երբ Էրդողանը հրավիրվեց Հայոց ցեղասպանությանը նվիրված համերգին (տեսանյութ)

Քաղաքականություն
axet

Դրեզդենի սիմֆոնիկ նվագախմբի «Աղետ» խորագրով համերգը՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, նոյեմբերի 10-ին կունկնդրի նաեւ հայ հանդիսատեսը: 2015 թվականին մեկնարկած համերգային ծրագիրն արդեն կայացել է Դրեզդենում, Բեռլինում, Բրանդենբուրգում: Երևանյան համերգից հետո՝ նոյեմբերի 13-ին, համերգ էր նախատեսված նաեւ Ստամբուլում, սակայն այն չեղարկվել է Գերմանիայի արտաքին գործերի նախարարության կողմից: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Դրեզդենի սիմֆոնիկ նվագախմբի տնօրեն Մարկուս Ռինդտը, դիրիժոր Անդրեա Մոլինոն և կոմպոզիտոր Վաչե Շարաֆյանը ներկայացրին ծրագրի մանրամասներն ու թե ինչպես կարողացան անտարբերության մատնել համերգի շուրջ բարձրացած թուրքական հիստերիան: Վաչե Շարաֆյանի խոսքով՝ այս նախաձեռնությունը բավականին խիզախ ծրագիր է. «Էրդողանը մի քանի անգամ դիմել է Գերմանիայի իշխանություններին, որպեսզի այն փակվի, իսկ վերջերս Թուրքիայում չեղարկվեց համերգը: Էրդողանի ընդվզումը լայն արձագանք գտավ գերմանացիների շրջանում, ինչից մեկ ամիս անց, փաստորեն, Բունդեսթագն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը»,-ասաց նա՝ հավելելով, որ Գերմանիայի արտգործնախարարությունը Ստամբուլում չեղարկվեց համերգն այն բանից հետո, երբ Մարկուս Ռինդտը Էրդողանին հրավիրեց այդ համերգին: Մարկուս Ռինդտն էլ հավելելեց, որ արտգործնախարարությունը վախեցավ նոր պրոբլեմներից, դրա համար գնաց այդ քայլին. «Մեր կարծիքով՝ Գերմանիայի իշխանությունները թույլ տվեցին նույն սխալը, ինչ 101 տարի առաջ, երբ ոչինչ չարեցին՝ կանգնեցնելու համար Ցեղասպանությունը»,-նշեց նա՝ հավելելով, որ Ստամբուլից իրենց ասել են՝ համերգասրահն այլևս ազատ չէ նրանց համար: «Աղետ» համերգը տեղի կունենա նոյեմբերի 10-ին, ժամը 19:00-ին՝ Արամ Խաչատրյան համերգասրահում: Ծրագրում ներկայացված են թուրք կոմպոզիտոր Զեյնափ Գեդիզլիօղլուի, Հելմուտ Օհրինգի եւ Վաչե Շարաֆյանի ստեղծագործությունները: