Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Աշոտ Նավասարդյանի ստեղծած ՀՀԿ-ն փոքր, համախոհների, նվիրվածների կուսակցություն էր» (տեսանյութ)

Քաղաքականություն
big_1415106793_9689932

Մանեն ու Նարեն տարբերվում են հասակակիցներից, 8 եւ 3 տարեկան աղջիկների հերոսները ոչ մուլտֆիլմերից են, ոչ էլ հեքիաթներից; Թեեւ պապիկին ՝ Աշոտ Նավասարդյանին միայն մայրիկների պատմություններից գիտեն, սակայն ասում են՝ հենց նա է իրենց հերոսը; «Գիտեմ, որ ինքը անկախությունն է ստեղծել, բանակն է ստեղծել»,-ասում է Մանե Մինասյանը: 19 տարի առաջ այս օրը 47 տարեկան հասակում հանկարծամահ եղավ ՀՀԿ հիմնադիր –նախագահ Աշոտ Նավասարդյանը: Կուսակից ընկերներն ամեն տարի այս օրն այցելում են Եռաբյուր: «Ազնիվ, սրտացավ, նվիրված, ինքնազոհ եւ մեծ հոգու տեր մարդ էր»: Ֆինանսների նախկին նախարար Վարդան Խաչատրյանի բնութագրմամբ՝ հենց այսպիսին էր կուսակցության հիմնադիրը; Ըստ նրա՝ մենք դեռ երկար ժամանակ ենք ձգտելու ձեւավորել այն  պետական արժեքները, որոնց մասին երազում էր Նավասարդյանը: Իսկ նրա երազած ու ստեղծած կուսակցության մասին՝  ֆինանսների նախկին նախարարը գերադասում է քիչ խոսել: «Էն կուսակցությունը, որ Նավասարդյանն էր ստեղծում, դա փոքր, համախոհների նվիրվածների կուսակցություն էր, բայց կյանքը շարունակվում է, կուսակցությունն ընդլայնվում է, կուսակցությունում փոփոխություններ են լինում, նոր մոտեցումներ, այնպես որ դրանք համեմատելի չեն»: Աշոտ Նավասարդյանի կինը Հասմիկ Նավասարդյանը որոշել  է, եթե պետությունը չանի, ապա իր ստեղծած հիմնադրամն առաջիկայում հանդես կգա Հայաստանում քաղբանտարկյալի օր հռչակելու նախաձեռնությամբ: Հայաստանն ունեցել է ավելի շատ քաղբանտարկյալներ քան Վրաստանը, Ռուսաստանը եւ Ադրբեջանը միասին վերցրած; Ըստ նրա ՝հիմա էլ Հայաստանում քաղբանտարկյալները քիչ չեն։ «Եթե կա ընդվզում՝ պետությունը պետք  է կարողանա աստիճանաբար այդ ընդվզումը վերացնել, երբ է մարդու ձայնը դուրս գալիս, երբ նա խնդիրներ է ունենում, պետք է այդ խնդիրները վերացնենք»: Աշոտ Նավասարդյանը Ազգային միացյալ կուսակցության անդամ։ Հետագայում հետևել է Գարեգին Նժդեհի «Ցեղակրոն» գաղափարախոսությանը, հանդես եկել խորհրդային ամբողջատիրական համակարգի քննադատությամբ, Հայ դատի պաշտպանությամբ։ Իր գաղափարների տարածման համար երեք անգամ կալանավորվել է և դատապարտվել 17 տարվա ազատազրկման ու 5 տարի աքսորի։ 1990 թ․–ի օգոստոսին Հայաստանի Գերագույն դատարանի որոշմամբ արդարացվել է՝ հանցակազմի բացակայության հիմքով: