Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստան Մ-17 – Լեհաստան Մ-17՝ 1:1

Սպորտ
sport-hajastan-17

Հայաստանի ֆուտբոլի պատանեկան հավաքականը ոչ-ոքի է ավարտել 2017թ Եվրոպայի մինչեւ 17 տարեկանների առաջնության ընտրական փուլի Լեհաստանի հետ հանդիպումը: Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, հանդիպման 21-րդ րոպեին Միխալ Սկորաշը բացել է հաշիվը, իսկ 29-րդ րոպեին մեր հավաքականի ֆուտբոլիստ Արսեն Եղիազարյանը հավասարեցրել է այն՝ 1:1: Հաջորդ խաղում, որը նշանակված է նոյեմբերի 3-ին, Հայաստանի պատանեկան հավաքականը կմրցի դաշտի տերերի՝ Իսրայելի ընտրանու հետ: