Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Անվճար հեծանվադպրոց Երեւանում

Սպորտ
sport-hecaniv

ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը ամեն օր ժամը 20:00-ին հրավիրում է իր ենթակայությամբ գործող Հեծանվային սպորտի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց՝ հեծանիվ վարելու: Այդ մասին հայտնում է նախարարության մամուլի ծառայությունը: Մարզումներն անցկացվելու են անվճար, մարզիչների հսկողությամբ: Սկսնակ հեծանվորդներին վարել կսովորեցնեն մարզադպրոցի հմուտ մարզիչները: Հեծանվահրապարակը բարեկարգված է եւ լուսավորվելու է մինչեւ մարզումերի ավարտը: