Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հենրիխ Մխիթարյանը թիմի հետ պատրաստվում է հաջորդ հանդիպմանը

Սպորտ
sport-anglia-1

Անգլիական լրատվամիջոցները ոչ մի կերպ չեն կարողանում կռահել «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի կայացրած որոշումները: Տեղի «Միրոր» թերթը մեկ օր առաջ նշել էր, որ պորտուգալացի մասնագետը արգելք է դրել գերմանացի ֆուտբոլիստ Բաստիան Շվայնշտայգերի առջեւ եւ թույլ չի տալիս մարզվել հիմնական կազմի հետ: Սակայն այսօր առավոտյան կայացած պարապմուnքին աշխարհի չեմպիոնը մարզվել է հենց թիմի հետ: Անգլիական ակումբի պաշտոնական կայքի հրապարակած լուսանկարներում պարզ երեւում է, որ Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը նույնպես լիարժեք պարապմունք է անցկացրել: Դա խոսում է այն մասին, որ մեր ֆուտբոլիստը լիովին վերականգնվել է վնասվածքից եւ թիմի հետ պատրաստվում է առաջիկա հանդիպմանը: «Մանչեսթեր Յունայթեդը» նոյեմբերի 3-ին Եվրոպայի լիգայի շրջանակում հանդիպելու է թուրքական «Ֆեներբախչեի» հետ: