Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լեւոն Արոնյանը կմրցի աշխարհի չեմպիոնի հետ

Սպորտ
aronyan

Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լեւոն Արոնյանը կմասնակցի հոլանդական Վեյք ան Զեե քաղաքում անցկացվող շախմատի ամենամյա խոշոր մրցաշարին: Ինչպես տեղեկացնում է դրա պաշտոնական կայքը, այս տարի գլխավոր մրցանակի համար պայքար կմղեն ինը երկրների 14 գրոսմայստերներ: Ահա նրանք. Մագնուս Կառլսեն (Նորվեգիա)՝ 2853 վարկանիշային միավոր Լեւոն Արոնյան (Հայաստան)՝ 2795 Վեսլի Սո (ԱՄՆ)՝ 2794 Սերգեյ Կարյակին (Ռուսաստան)՝ 2772 Պենտալա Հարիկրիշնա (Հնդկաստան)՝ 2762 Անիշ Գիրի (Հոլանդիա)՝ 2756 Յան Նեպոմնյաշչի (Ռուսաստան)՝ 2749 Ռադոսլավ Վոյտաչեկ (Լեհաստան)՝ 2746 Ռիչարդ Ռապորտ (Հունգարիա)՝ 2729 Յի Վեյ (Չինաստան)՝ 2706 Բասկարան Ադհիբան (Հնդկաստան)՝ 2689 Լուկ վան Վելի (Հոլանդիա)՝ 2667 Հիշեցնենք, որ Մագնուս Կառլսենը ներկայիս աշխարհի չեմպիոնն է, իսկ Սերգեյ Կարյակինը նրա մրցակիցն առաջիկա չեմպիոնական մրցամարտում, որը կկայանա նոյեմբեր ամսին, Նյու Յորքում: Վեյք ան Զեեի հերթական մրցաշարը 21-րդ կարգի է, որի միջին վարկանիշը կազմում է 2752 միավոր: Այն կմեկնարկի 2017 թվականի հունվարի 14-ին, կավարտվի՝ 29-ին:  Հանդիպումները տեղի կունենան ոչ միայն Վեյք ան Զեեում, այլեւ Ռոտերդամում եւ Հաարլեմում: Նշենք, որ Լեւոն Արոնյանն այս տարի բաց էր թողել մրցաշարը, քանի որ պատրաստվում էր աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցապայքարին: