A
A
Հրանտ Բագրատյանին շնորհվել է պատվավոր պրոֆեսորի կոչում
«Հայ-ռուսական համալսարանի գիտական խորհուրդը 2016-ի սեպտ-րի 13-ի թիվ 90 որոշմամբ երկարամյա բեղմնավոր գիտամանկավարժական գործունեության, համալսարանում տնտեսագիտության զարգացման գործում ունեցած ավանդի համար ինձ շնորհել է պատվավոր պրոֆեսորի կոչում»,- այս մասին Ֆեյսբուքում տեղեկացրել է ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը։ «Գիտեք, սա ինձ համար մեծ բան է։ Երրորդ անգամ է, որ հայաստանյան համալսարանը ինձ նման բան է շնորհում։ Սա թանկ է։ Արտասահմանյան նմանատիպ կոչումներից թանկ։ Շնորհակալ եմ գիտխորհրդի բոլոր անդամներից, ռեկտոր Արմեն Դարբինյանից, էդվարդ Սանդոյանից»,- գրել է Բագրատյանը։