Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վանաձորի նախկին քաղաքապետի ընկերության աշխատակիցներն աշխատավարձ չեն ստանում. ՀՔԱՎԳ

Քաղաքականություն
28267

Վանաձորի նախկին քաղաքապետ Ս. Դարբինյանին պատկանող «Լոռիի ՃՇՇ» ՓԲԸ-ը ամիսներ շարունակ չի վճարել աշխատողների մի մասի աշխատավարձը: Այս մասին ահազանգել են Ընկերության երեք աշխատակիցներ՝ դիմելով ՀՔԱ Վանաձորի գրասենյակ: Նրանք հայտնել են, որ Ընկերությունում աշխատում են 2007թ.-ից: 2015 թ.-ից արդեն աշխատավարձերի վճարումն սկսել է ձգձվել, և այսօր Ընկերության տարբեր աշխատակիցներ մի քանի ամսվա չվճարված աշխատավարձ ունեն: «Լոռիի ՃՇՇ»-ի նախկին աշխատակից Աշոտ Քարտաշյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ընդհանուր առմամբ 5 ամսվա չվճարված աշխատավարձ միայն ինքն ունի, ոմանք դեռևս չեն ստացել նույնիսկ 2014-2015թթ.-ի որոշ ամիսների աշխատավարձեր, սակայն դրա մասին բարձրաձայնում են միայն հիմա, երբ Ընկերության սեփականտեր Սամվել Դարբինյանն այլևս քաղաքապետ չէ: Ամբողջական հոդվածը` այստեղ