Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ով ունի Գագիկ Ծառուկյանի կարիքը՝ ըստ ՀՅԴ-ի

Քաղաքականություն
armen-rustamyan

Անդրադառնալով ԲՀԿ հիմնադիր Գագիկ Ծառուկյանի հնարավոր վերադարձին՝ ԱԺ ճեպազրույցների ժամին ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը նշեց. «Ես չեմ բացառում, որ նման բան կկատարվի, քաղաքականության մեջ որևէ բան բացառել չի կարելի, Հարվարդ պետք չի ավարտել, որ հասկանաս՝ եթե դու չես զբաղվում քաղաքականությամբ, քաղաքականությունը, միևնույնն է՝ զբաղվում է քեզնով, այն էլ այն ֆոնի վրա, երբ մենք գնում ենք փոփոխությունների, ու քաղաքական դաշտն ակտիվանում է»: Նա նաեւ նշեց՝ իրենք Գագիկ Ծառուկյանի հետ աշխատելու փորձ ունեն ու խնդիր չեն տեսնում. «Իր մոտեցումը, որ երկրում փոփոխություններ տեղի ունենան առանց արյան, ամենալավ մոտեցումն է: Այն տրամաբանությունը, որ ընթացքի մեջ է դրված Հայաստանում, շատերին է ստիպելու ակտիվանալ, որովհետև կողմ քաշվելը սխալ է, պիտի այնպես անել, որ այդ պրոցեսները, որ ընթանում են հիմա, դրական լինեն, արդյունք տան, մեր երկիրը դրա կարիքն ունի»: Արդյոք քաղաքական դաշտն ունի՞ Գագիկ Ծառուկյանի կարիքը, պարոն Ռուստամյանն ասաց, որ նրա կարիքն ունի շրջապատը, այն մարդիկ, ում նա բարեգործութամբ փորձում է օգնել. «Մենք ողջունել ենք, երբ ԲՀԿ նախկին ղեկավարը հեռացավ, որպեսզի արյուն չթափվի, քանի որ այն ժամանակ պարզ էր, որ բախումներն անխուսափելի կլինեն: Հայաստանում այնքան ծալած էջեր են բացվել, որևէ զարմանալի բան չի կարող լինել, եթե էջերը բացվեն»: