Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Աշխարհի չեմպիոնը չի ընդգրկվի Հայաստանի հավաքականի կազմում

Սպորտ
sport-azat-borba

Այսօր Երեւանի «Դինամո» մարզադահլիճում մեկնարկել է ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի 2016թ մեծահասակների առաջնությունը: Ինչպես տեղեկացնում է  Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի պաշտոնական կայքը, մրցաշարին մասնակցում են հանրապետության բոլոր ուժեղագույն ըմբիշները, քանի որ դրա արդյունքներով կազմավորվելու է 2017թ Հայաստանի հավաքականը: Մեր առաջատար ըմբիշներից առաջնությանը չի մասնակցում միայն 2012 եւ 2016 թթ օլիմպիական խաղերի մասնակից, 2013 թ աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Դավիթ Սաֆարյանը (65 կգ): Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդատյանը հայտնել է, որ մարզչական խորհուրդը ըմբիշներից ոչ մեկին չի ազատել ՀՀ առաջնությանը մասնակցելուց, եւ որ հրաժարվող ըմբիշները չեն ընդգրկվի նոր կազմավորվող հավաքականի կազմում: