Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Նաիրիտի հարցը պիտի քննարկվի ու լուծում ստանա»

Քաղաքականություն
cfe2093829eef78e148ba47e159bf4ff

ԱԺ նիստին այսօր ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն իր զարմանքը հայտնեց, որ Կառավարությունը դրական եզրակացություն է տվել ԲՀԿ-ի կողմից ներկայացված «Նաիրիտ» գործարանի ՓԲԸ գործունեության և կառավարման հատուկ ռեժիմ սահմանելու մասին նախագծին. «Այն ներառված է ԱԺ քառօրյա նիստերի օրակարգում, բայց ես տեղեկացա, որ կարծես մտադրություն չկա այս քառօրյայում այն քննարկել: Եթե նպատակը դրական եզրակացություն տալն է ու քառօրյայից քառօրյա գլորելն ու տեղափոխելը, սա ճիշտ չէ. այս հարցը պիտի քննարկվի ու լուծում ստանա»: Նա հայտնեց, որ ԲՀԿ խմբակցության կուսակցական պատգամավորներն օրերս հանդիպել են «Նաիրիտ»-ի աշխատակիցների հետ, ու իրենց նախագծում էլ առաջարկել են մեխանիզմներ, որով կարող է սայլը տեղից շարժվել. «Հորդորում եմ այս քառօրյայի ընթացքում քննարկել հարցն ու լուծում տալ: Վերագործարկելու համար մենք առաջարկել ենք գործուն մեխանիզմներ, որ ստացել է կառավարության աջակցությունը»: