Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լևոն Զուրաբյանն առաջարկեց լսումներ հրավիրել մենաշնորհների հարցով (տեսանյութ)

Քաղաքականություն
TSZb_lJ2Je8

ԱԺ նիստին այսօր ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը, հարց ուղղելով ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին, նկատեց, որ ՀՀ-ում լայն սպառման ապրանքների մենաշնորհը շարունակվում է, և այն դարձել է ամենամեծ կոռուպցիոն չարիքը. «Սրա հետևանքով տուժում են սպառողները, թոշակառուները, սոցիալապես անապահով խավը, որոնք ստիպված են սննդամթերք գնել արհեստականորեն ուռճացված գներով: Բիզնեսը նույնպես տուժում է, որովհետև շուկան փակ է մրցակցության համար ու կան չհիմնավորված ծախսեր»: Լեւոն Զուրաբյանն անդրադարձավ նաև վարչապետ Կարեն Կարապետյանի հայտարարությանը, թե ցանկացած ոք կարող է զբաղվել ներկրմամբ՝ առանց խոչընդոտների, իսկ եթե խոչընդոտներ լինեն, ապա կարող են անմիջապես իրեն դիմել. «Վարչապետի առաջարկած լուծումն իրեն զանգելն է, որն իրականում արդյունավետ չէ: Առաջարկում եմ, որ դուք՝ որպես ԱԺ նախագահ, այս հարցը հասարակության ուշադրության կենտրոնում պահելու համար հրավիրեք լսումներ, և հասկանանք, թե ինչ է կատարվում մենաշնորհների ոլորտում, ո՞ր միջոցառումներն են անհետաձգելի»: Նա նաեւ ավելացրեց, որ այդ լսումներից բոլորը շահող դուրս կգան: Գալուստ Սահակյանը պատասխանեց՝ ասելով, որ միշտ էլ կարելի է լսումներ անցկացնել, սակայն պնդեց, թե փաստեր են պետք. «Առավելեւս, եթե վարչապետն այդ մասին խոսել է, ապա առաջիկայում սրա մասին իր բանաձևը կներկայացնի: Քննարկման ժամանակ հարց եք տվել և ձեր պատասխանը ստացել եք, որ կարող եք նաև իրեն դեմել: Կարծում եմ՝ բավականին լուրջ և մեծ կառույց կա այդ գործով զբաղվող, պետք է մի քիչ սպասել և տեսնել, թե ինչ է անում կառավարությունը»: