Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանի հավաքականը կմրցի Գերմանիայի հետ

Սպորտ
sport-futzal-1

ՈՒԵՖԱ-ի շտաբ-բնակարանում այսօր կայացել է ֆուտզալի Եվրոպայի 2018թ առաջնության ընտրական փուլի վիճակահանությունը: Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, ֆուտզալի մեր հավաքականը ընդգրկվել է ընտրական C խմբում, որտեղ նրա մրցակիցները կլինեն Լատվիայի, Էստոնիայի եւ Գերմանիայի ազգային թիմերը: Նախնական փուլի հանդիպումները կկայանան հունվարի 23-ից մինչեւ փետրվարի 1-ը, Լատվիայում: Հաջորդ փուլի ուղեգիր կվաստակի միայն խմբի հաղթողը: Նախնական փուլը հաղթահարելու դեպքում Հայաստանի հավաքականը կմրցի Ռումինիայի, Ֆինլանդիայի եւ Պորտուգալիայի հավաքականների հետ: Այդ փուլի հանդիպումները նախատեսված են 2017թ ապրիլի 3-12-ը, Ռումինիայում: