Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ո՞ւր կգնա Սերժ Սարգսյանը (տեսանյութ)

Սպորտ
cb68999a32816b220b302575020ded17

ՀՀԿ –ական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանն այսօր անդրադարձավ կառավարության նոր ծրագրին. «Կարծում եմ, որ բոլորս պետք է թողնենք, որ ինքը (վարչապետը-խմբ. ) էն, ինչ գրել է՝ իրագործի»։ Նա համոզված է՝ 2017 -ից հետո եթե ՀՀԿ-ն կրկին խորհրդարանական մեծամասնություն կազմի, Կարեն Կարապետյանը կշարունակի պաշտոնավարել։ Լրագրողի հարցին՝ թե եթե Կարեն Կարապետյանը շարունակի պաշտոնավարել, ապա Սերժ Սարգսյանն ուր է գնալու, պատգամավորը պատասխանեց. «Սերժ Սարգսյանը տեղ կգտնի, ինչ է եղել։ Էդ մարդը էդքան տարի աշխատել է էս պետության համար, վաստակ ունի, ո՞վ է ասել, որ ոչ մի տեղի չի գնա»։ Սուքիաս Ավետիսյանը նաև նշեց, որ ծրագրում կան կետեր, որոնց իրագործման համար երկար ժամանակ է պահանջվում, սակայն կան նաեւ դրույթներ, որոնց համար  2-3 ամիսն էլ բավարար է։