P.S. ռետրո. Ընդդիմության հետ Վ. Օսկանյանը չի ուզում բանավեճի կամ երկխոսության մեջ մտնել (տեսանյութ)
1998-ին Վարդան Օսկանյանը Հայաստանի արտգործնախարարի կարգավիճակում համաձայն չէր պաշտոնական շրջանակների այն համոզմունքի հետ, որ 1997-ին Լիսաբոնում հայկական դիվանագիտությունը պարտվեց, բայց ընդունում է, որ Լիսաբոնի գագաթաժողովից հետո Հայաստանի գործերը լավ չէին Լիսաբոնի որոշումները իրավական ազդեցություն չունեին, սակայն ըստ Վարդան Օսկանյանի, դրանք քաղաքական նշանակություն ունեին, որը միջազգային հանրությունն ու Ադրբեջանն օգտագործում էին ընդդեմ Հայաստանի։ Պարոն Օսկանյանի համար նախորդ իշխանությունը հանցավոր ռեժիմ չէր, փաստ էր, որ Լիսաբոնից հետո Հայաստանի համար լավ չէր, սակայն այն սրբագրեցին Ստամբուլով, որի ընդունած փաստաթղթի 19-րդ կետում խոսվում էր ԵԱՀԿ բոլոր երկրների տարածքային ամբողջականության մասին եւ վիճելի տարածքներին բարձր կարգի ինքնավարություն տալու մասին։ Վարդան Օսկանյանը տեղեկացնում է, որ միջազգային հանրությունը Ղարաբաղի հարցի լուծումը տեսնում է Ադրբեջանի հետ ընդհանուր պետության մեջ: Սակայն դա չի նշանակում, որ միջազգային հանրությունը պատրաստ է Ղարաբաղը տեսնել հենց այսօրվա Ադրբեջանի կազմում։ Ընդդիմության հետ պարոն Օսկանյանը չի ուզում բանավեճի կամ երկխոսության մեջ մտնել։ Ավելին՝ տեսանյութով