Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Չեմ բացառում, որ մի օր մի բարեկամի կնշանակեմ աշխատանքի». վարչապետ (տեսանյութ)

Քաղաքականություն
varch-3

Կառավարության հրավիրած ԱԺ արտահերթ նիստում Գործադիր մարմնի ծրագրի քննարկմանը ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը, հարց ուղղելով վարչապետ Կարեն Կարապետյանին, նշեց, որ մամուլում հրապարակումներ եղան այն մասին, որ նա Կառավարություն աշխատանքի է տեղավորել իր բարկեամ-ծանոթներին, նրանք էլ իրենց հերթին՝ իրենց ծանոթներին ու բարեկամներին են բերել:

«Չեմ բացառում, որ մի օր մի բարեկամի կնշանակեմ, եթե նա արժանի է, սակայն դեռ մի բարեկամի չեմ նշանակել, եթե գիտեք, հուշեք: Ես նշանակում եմ նրանց, ում վստահում եմ»,- եղավ վարչապետի պատասխանը: