Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սերժ Թանգյանը՝ «Օրրան»-ի ընթրիքին. 150,000 դոլար

Հասարակություն
orran

Հոկտեմբերի սկզբին Կալիֆորնիայի Գլենդել քաղաքում տեղի ունեցավ «Օրրան»-ի ամենամյա բարեգործական ընթրիքը: Ընթրիքի գլխավոր ելույթ ունեցողը «Օրրան»-ի վաղեմի բարեկամ Սերժ Թանկյանն էր, ով չորս տարի առաջ իր տիկնոջ Անժելայի հետ մեկնարկեցին ծերերի ճաշի ծրագիրը՝ Վանաձորում, և մինչ օրս շարունակաբար իրենց ներդրումն են ունենում «Օրրան»-ի առաքելության իրականացման գործում: Ընթրիքի ընթացքում իր խոսքով հանդես եկավ նաև դերասանուհի Անժելա Սարաֆյանը: Անժելան արդեն մեկ անգամ այցելել էր «Օրրան» և տպավորվել նրա կատարած լավ աշխատանքով: Բարեգործական ընթրիքի ընթացքում հաջողվեց հանգանակել շուրջ 150,000 ԱՄՆ դոլար, որի շնորհիվ «Օրրանը» կշարունակի իրականացնել իր՝ կարիքավոր ընտանիքներին օգնելու կարևոր առաքելությունը: anzhela