Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ապրիլյան պատերազմում հասկացանք, որ չկա դաշինք, չկա անվտանգություն» (տեսանյութ)

Քաղաքականություն
med-2

Հավաքական անվտանգության պայմանագրի երևանյան նիստը չանցավ Հայաստանի շահերին համահունչ։ Կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնն այդպես էլ Հայաստանի ներկայացուցչին չանցավ։ «Չընտրվեց գլխավոր քարտուղարը, քանի որ Հայաստանի առաջարկած թեկնածուների շուրջ վերապահումներ կային։ Այնտեղ ոչ տեսանելի ձևով հանդես է գալիս Ադրբեջանը։ ՀԱՊԿ-ի մյուս անդամների մոտ կան անհանգստություններ, որ այդ թվում Ադրբեջանում գոհ չեն լինի իրենց ընտրությունից»,- ասում է քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը։ Տարակուսելի էր Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարգավորելու գործում Թուրքիայի հնարավոր դրական դերի մասին։ Ռուս պաշտոնյայի ասածները հեռու է իրականությունից։ «Քանի դեռ Թուրքիան ունի կոշտ, պրիմիտիվ, ոչ դիվանագիտական՝ խուլիգանական, ադրբեջանամետ  դիրքորոշում, ես չեմ պատկերացնում, որ Թուրքիան կարող է դրական դեր ունենալ Ղարաբաղի հարցում»,- ասաց պարոն Գրիգորյանը։ ՀԱՊԿ-ը ստեղծված է սպասարկելու բացառապես Ռուսաստանի շահերն սպասարկելու համար։ Այդ կազմակերպության գրեթե զրոյական դերը Հայաստանի անվտանգության ապահովման գործում երևաց դեռ ամիսներ առաջ։ Ապրիլյան պատերազմում չկանգնեց Հայաստանի կողքին։ Քաղաքագետ Ստեփան Սաֆարյանը նշում է. «Երևանյան գագաթնաժողովից չէ, որ մենք պետք է եզրակացություններ անեինք, թե ինչ է ՀԱՊԿ-ը։ Ապրիլյան պատերազմում մենք հասկացանք, որ չկա դաշինք, չկա կոլեկտիվ, չկա անվտանգություն, և ընդհանրապես՝ չկա պայմանագիր միմյանց պաշտպանելու»։ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է լուծվի ուժի եւ ուժի սպառնալիքի չկիրառման, պետությունների տարածքային ամբողջականության, իրավահավասարության ու ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունքների վրա։ Չնայած ՀԱՊԿ-ի գագաթնաժողովում չընդունվեց միասնական հայտարարություն Լեռնային Ղարաբաղի մասին, այդպիսի տեքստ է հրապարակվել կազմակերպության կայքում։ Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Աջակցություն ենք հայտնում մայիսի 16-ն Վիեննայում եւ հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում կայացած գագաթնաժողովում ձեռք բերված պայմանավորվածություններին, որոնք ուղղված են հակամարտության գոտում իրավիճակի սրման կանխմանը, իրավիճակի կայունացմանը եւ խաղաղ կարգավորման գործընթացն առաջ մղելու պայմանների ստեղծմանը: Հաստատելով ղարաբաղյան հակամարտությունը բացառապես խաղաղ ճանապարհով կարգավորելու անհրաժեշտությունը՝ աջակցություն ենք հայտնում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը միտված ջանքերին, որը հիմնված կլինի միջազգային իրավունքի նորմերի ու սկզբունքների, ՄԱԿ-ի կանոնադրության դրույթների, Հելսինկյան եզրափակիչ ակտի եւ մասնավորապես՝ ուժի եւ ուժի սպառնալիքի չկիրառման, պետությունների տարածքային ամբողջականության, իրավահավասարության ու ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունքների վրա»։