Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Անսահմանափակ շարժում` Երեւանի կենտրոնում

Կարևոր լուրեր Հասարակություն
3-15

Գոհար Նավասարդյանն արդեն 13 տարի է` ունի շարժողական խնդիրներ, բայց անվասայլակով տեղաշարժվելու հանգամանքը, երազանքներն իրագործելու հարցում չի խանգարում: «Եթե կա ցանկություն, որևէ երազանք, որևէ նպատակ իրագործելու, հաշմանդամությունը չեմ կարծում, թե խնդիր կլինի, իսկ պարել որոշեցի հենց երազանքս իրականացնելու համար ու, երբ առաջին ներկայացումը ունեցանք ու ներկայացումից հետո ծափողջույնները չէին դադարում, ես հասկացա, որ երազանքն իրականացել է, ու ոչինչ չի կարող ստիպել, որ երազանքը անկատար մնա»,- «Ա1+»-ի հետ զրույցում նշեց Գոհար Նավասարդյանը: 2 Գոհարը և մի խումբ երիտասարդներ այսօր մասնակցեցին «Անսահմանափակ շարժում» նախագծի շրջանակներում Գաֆեսճյան արվեստի կենտրոնի դիմաց տեղի ունեցած պարային ֆլեշմոբին, որի ընթացքում հաշմանդամություն ունեցող և չունեցող մասնակիցները միմյանց հետ վալս պարեցին: Նախագծի համակարգող Արինա Արարատյանի խոսքով` ակցիայի նպատակը հասարակության ուշադրությունը հաշմանդամություն ունեցող մարդկանց խնդիրների վրա հրավիրելն է։ «Հաշմանդամություն ունեցող մարդիկ պարում են պրոֆեսիոնալ պարողների հետ: Մեր նպատակն է ցույց տալ, որ հաշմանդամություն ունենալը խոչընդոտ չէ պարելու կամ լիարժեք կյանքով ապրելու համար»,- ասաց Արինա Արարատյանը: Ֆլեշմոբին որպես պրոֆեսիոնալ պարողներ մասնակցում էին ՀՊՄՀ պարարվեստի բաժնի ուսանողները, ովքեր, պարարվեստի ամբիոնի վարիչ Կարեն Գևորգյանի խոսքով,  մեծ սիրով են ընդունել նախագծին մասնակցելու հրավերը: «Հենց այս տեսակ միջոցառումներով է վերաիմաստավորված մեր վաղվա օրը, ինչպես նաև այն մարդկանց, ովքեր պետք է ինտեգրվեն հասարակության մեջ և դառնան լիիրավ անդամներ և այս միջոցառումը դրա վառ ապացույցն էր»,- նշեց Կարեն Գևորգյանը: Ֆլեշմոբի մասնակիցները հանդիսատեսին ներկայացան 6 րոպեանոց պարային համարով: 4