A
A
ՀԱԿ-ը քննարկել է նախընտրական հարցեր
Հոկտեմբերի 15-ին տեղի է ունեցել Հայ Ազգային Կոնգրեսի վարչության նիստ: Վարչությունը քննարկել է հոկտեմբերի 2-ի տեղական ինքնակառավարման ընտրությունները: Նիստում քննարկվել են Հայ Ազգային Կոնգրեսի հերթական համագումարի անցկացման, ինչպես նաև 2017թ. խորհրդարանական ընտրությունների նախապատրաստական աշխատանքների հետ կապված հարցեր: Վարչությունը որոշել է շարունակել քննարկումները հաջորդ շաբաթ կայանալիք նիստում: ՀԱԿ գրասենյակ