Տորթ՝ «Սասնա ծռեր» խմբի անդամին
Այսօր «Սասնա ծռեր» խմբի անդամ Սերգեյ Կյուրեղյանի ծննդյան օրն է: Իր 27-ամյակը Սերգեյ Կյուրեղյանը կնշի անազատության մեջ : «Երեկ տոնական հանձնուք եմ փոխանցել, ընկերներն էլ տորթ են տարել»,- «Ա1+»-ին ասաց նրա հայրը՝ Արմենակ Կյուրեղյանը: Հայրը նշում է՝ Սերգեյը առաջին անգամն է, որ տանը չի նշում ծննդյան օրը, իսկ նրա եղբայրը՝ Հայկը, արդեն երկար ժամանակ է: Հիշեցնենք, որ օդամղիչ ատրճանակով կրակելու համար Հայկ Կյուրեղյանը դատապարտվել է 9 տարվա ազատազրկման: Ներկայումս Կյուրեղյանների 3 տղաներն էլ գտնվում են անազատության մեջ: Սերգեյ եւ Արեգ Կյուրեղյանները «Սասնա ծռեր» խմբի անդամներ են: Հայրը նշում է՝ որդիների տրամադրությունը նորմալ է եւ գիտակցել են իրենց գործողությունները: «Իրենք ավելի վատ բաների էին պատրաստ, երբ գնացին այդ քայլին, այնպես որ հիմա փոշմանել են, կամ վատ են զգում, այդպիսի բան չկա: Իրենց ոգին բարձր է, իրենք մտածում են, որ Հայաստանի համար ամեն ինչ լավ է լինելու»,- եզրափակեց Արմենակ Կյուրեղյանը: