A
A
Վթարված ավտոբուսի երեք ուղեւոր դիմել է բուժօգնության
Այսօր կեսօրից հետո «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն են դիմել Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարից տուժած ևս 3 քաղաքացի՝ 47-ամյա տղամարդը Լոռու մարզից, 40 և 36-ամյա եղբայրները՝ Տավուշի մարզից։ Երեքն էլ անցել են գործիքային համալիր հետազոտություն, մշակվել են նրանց ունեցած վերքերն ու քերծվածքները, փոխվել են վիրակապերը։ Անհրաժեշտ մասնագիտական խորհրդատվություն տրամադրելուց հետո բոլորը դուրս են գրվել։ Այս մասին հայտնում է ԱՆ մամլո խոսնակը։