Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ռաֆայել Վահանյանին շնորհավորել է Գալուստ Սահակյանը

Պաշտոնական
FotorCreatedyy5

Գալուստ Սահակյանը ծննդյան 65-ամյակի առթիվ շնորհավորել է հայտնի շախմատիստ, միջազգային գրոսմայստեր Ռաֆայել Վահանյանին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը ծննդյան 65-ամյակի առթիվ շնորհավորել է հայտնի շախմատիստ, Շենգավիթի շախմատի մանկապատանեկան մարզադպրոցի տնօրեն, միջազգային գրոսմայստեր Ռաֆայել Վահանյանին: Ազգային ժողովի նախագահի շնորհավորական ուղերձում ասվում է. «Դուք շախմատային տաղանդավոր սերնդի փայլուն ներկայացուցիչներից մեկն եք, ում մարզական հարուստ կենսագրությունն աչքի է ընկնում ոչ միայն խաղատախտակի առջեւ բազմաթիվ նվաճումներով, այլեւ շախմատի` որպես արվեստի հանդեպ ստեղծագործական յուրահատուկ մոտեցմամբ: Լինելով գրոսմայստերի կոչմանն արժանացած հայաստանցի առաջին շախմատիստը` Դուք մշտապես բարձր եք պահել թե այդ մարզական կոչումը, թե մեր ժողովրդի պատիվը: Այսօր Դուք Ձեր տաղանդը, գիտելիքն ու փորձը ծառայեցնում եք շախմատի մասսայականացմանն ու նոր սերնդին հայկական շախմատի հետագա նվաճումներին նախապատրաստելուն»: Ազգային ժողովի նախագահը հոբելյարին մաղթել է առողջություն, բարեկեցություն եւ ամենայն բարիք: