Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պեսկովը հերքում է Պուտինի միջամտությունը Կարեն Կարապետյանի նշանակման հարցում

Քաղաքականություն
serzh-putin

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը հերքել է լուրը, թե ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի նշանակման հարցը Սերժ Սարգսյանը համաձայնեցրել է Պուտինի հետ։ «Դա կատարյալ աբսուրդ է»,- ասել է Պեսկովը՝ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ։ Պեսկովը նաև ասել է, որ Պուտինը որևէ ազդեցություն չունի ՀՀ ներքին քաղաքականության վրա և այդ հարցում չափազանց զգույշ է։