A
A
ԼՂ հարցով հայտարարություն չի լինի. Պեսկով
Այսօր ՀԱՊԿ առաջնորդները Երևանում Լեռնային Ղարաբաղի հարցով հայտարարություն չեն անի. ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը լրագրողների հարցին ի պատասխան. «Ո՛չ, այսօր ոչ»։ Հիշեցնենք, այսօր առավոտյան նախարարական համատեղ նիստին հավանություն է տրվել հոկտեմբերի 14-ի օրվա երկրորդ կեսին կայանալիք Հավաքական անվտանգության խորհրդին ներկայացվելիք «Մինչև 2025թ. ՀԱՊԿ հավաքական անվտանգության ռազմավարության», Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի եզրափակիչ հայտարարության, «Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ» հայտարարության, Հակահրթիռային պաշտպանության վերաբերյալ հայտարարության և այլն։